«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

էս չե՞ս, Արո

էս չե՞ս, Արո
10.04.2024 | 21:22

Քիչ առաջ ԱԺ-ում Հայաստանի արտաքին գործոց նախարարն իր չվախեցած լինելու, բակի ու փողոցային ճշտի մասին էր խոսում:

2017 թվի մարտին Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը՝ Փաշինյան Նիկոլից, Սասուն Միքայելյանից ու Ալեն Սիմոնյանից նեղսրտած եկել էին Գյումրի:
Իր որոշումով էր եկել, ոչ ոք չէր կանչել, իսկ մինչ այդ որոշել էր նաև, որ պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի :
Մոտ երկու ժամ ամենավերջին բառերն էին ասում Ալեն Սիմոնյանի ու Սասուն Միքայելյանի հասցեներին:
Ես խոստացա, որ Գյումրիի տարածքային կազմակերպությունը հոգ կտանի, որպեսզի ստեղծված իրավիճակը կարգավորվի:
Նույն օրը երեկոյան զանգում է Նիկոլը, և սկսում է իրեն հատուկ հիստերիկ տոնով ինձ մեղադրել, որ ես քանդում էմ կուսակցությունը:
Իրեն բացատրում էմ, որ ես կուսակցությունը քանդելու նպատակ չունեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ Գյումրի են գալիս կուսակցականներն իրենց հարցերով, որ դա իրենց նախաձեռնությունն է:
Հեռախոսն անջատում է, զանգում է Արարատին, հետո կրկին ինձ է զանգում, ու հայտարարում, որ Արարատն իրեն ասել է, թե ես եմ իրենց Գյումրի կանչել:
-Լա՛վ,- ասում եմ,- պարզ է:
Զանգում եմ Արարատին:
-Արարատ, դու ինչու՞ էիր Գյումրի եկել:
-Արթուր, ուրիշ տարբերակ չունեի, պիտի ասեի, որ դու ես կանչել:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ.
էս չե՞ս եղել, Արո:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ